Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

11.08.2011, 17:55
Սամարա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Սամարա-Երևան չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռում օնկոլոգիական հիվանդությամբ տառապող ուղևոր է մահացել, հինգշաբթի տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Oգոստոսի 11-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռում, վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ, ուղևոր է մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.50-ի սահմաններում, վերը նշված չվերթի ինքնաթիռի սրահում մահացել է ՌԴ քաղաքացի, 50-ամյա  Պավել Վանյանը, որը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ և տեղափոխվում էր Երևան եղբոր ուղեկցությամբ:

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության, կատարվում է քննություն: -0-