Երևանի կենտրոնում մի կին վրաերթի զոհ է դարձել

10.08.2011, 14:32
Երևանի կենտրոնում մի կին վրաերթի զոհ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնական փողոցներից մեկում մի կին վրաերթի զոհ է դարձել, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, օգոստոսի 9-ին, ժամը  03.30-ի սահմաններում, Թումանյան փողոցի թիվ 28/20 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Զինա Ռաշոյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:--0-