Խեղդվել են եղել Սևանա լճում

09.08.2011, 16:05
Խեղդվել են եղել Սևանա լճում

Նախօրեին Սևանա լճում մեկ անչափահաս ու երկու երիտասարդ են խեղդվել, երեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Ողբերգական դեպքերից առաջինը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին Ծովազարդ գյուղից ոչ հեռու:

«Ծովազարդ» կայանից հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով): Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի 18-ամյա բնակիչ Արսեն Ասլիկյանի դին:

Մի քանի ժամ անց «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի: Դեպքի վայր է մեկնած փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ջրից դուրս է բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել 15-ամյա Վարդան Բաբայանի  դին:

Եվս մի ողբերգական դեպք է տեղի ունեցել Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափում: Պարզվել է, որ ջրահեղձ է եղել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 23-ամյա Էդգար Մնացականյանը: Նրա դիակը դուրս է բերվել ջրից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: -0-