Արմավիրի մարզի ջրամբարում երիտասարդ է ջրահեղձ եղել

05.08.2011, 13:31
Արմավիրի մարզի ջրամբարում երիտասարդ է ջրահեղձ եղել

Նախօրեին ՀՀ Արմավիրի մարզի ջրամբարում երիտասարդ է ջրահեղձվել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Արմավիրի մարզի Տանձուտ-Արգավանդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացու մասին ահազանգը ստացվել է նախօրեին երեկոյան:
Հետադարձ զանգով ճշտվել է, որ տուժածը դուրս է բերվել տեղի ուժերով և փրկարարների օգնության կարիք չկա: -0-