Ձերբակալվել է Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող մանկապարտեզի պայթյունի գործով կասկածյալը

02.08.2011, 10:36
Ձերբակալվել է Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող մանկապարտեզի պայթյունի գործով կասկածյալը
Ձերբակալվել է Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող մանկապարտեզի պայթյունի գործով կասկածյալը

Իրավապահ մարմինները ձերբակալել են Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող մանկապարտեզի պայթյունի գործով կասկածյալին, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել ՌԴ ՆԳՆ-ի բարձրաստիճան աղբյուրը:

Երեքշաբթի առավոտյան մանկապարտեզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հնգամյա աղջիկ է տուժել, նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց աչքերի 1-2 կարգի և ձեռքերի այրվածքներով:

«ՆԳՆ-ի, ինչպես նաև ԱԴԾ-ի օպերատիվ աշխատակիցները մի քանի ժամ անց ձերբակալել են կասկածյալին, ով, ըստ հետաքննության վարկածի, պայթուցիկ սարք է նետել մանկապարտեզ», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կասկածյալը տեղի 26-ամյա բնակիչ է, ով ավելի վաղ բազմաթիվ անգամ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից խուլիգանական գործողությունների համար:-0-