Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով 10-ամյա երեխա է մահացել

27.07.2011, 17:31
Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով 10-ամյա երեխա է մահացել

ՃՏՊ-ի հետևանքով 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիգյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «Մերսեդես ՄԼ-320»  մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիգյանին:

Վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն: -0-