Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ադրբեջանա-ռուսական սահմանի մոտակայքում

08.07.2011, 13:06
Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ադրբեջանա-ռուսական սահմանի մոտակայքում
Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ադրբեջանա-ռուսական սահմանի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 03:19-ին 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ադրբեջանա-ռուսական սահմանային գոտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

«Երկրաշարժը տեղի է ունեցել Շեքի քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Կան ավերածություններ», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը:.

Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 03:36-ին հետցնցում է գրանցվել:-0-