ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
Ինչպես
հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը, բռնկվել է տան կտուրը։ Հովսեփ Գևորգյանը, մոտակայքում լինելով և տեսնելով կրակը, առանց մտածելու վազել է դեպի այրվող տունը։
«Հնարավոր էր` ինչ–որ մեկն օգնության կարիք ուներ, այդ պատճառով վտանգի մասին այդ պահին չէի մտածում»,– պատմել է երիտասարդը։
Տանը հաշմանդամ կին է եղել։ Հովսեփը նրան դուրս է բերել։ Ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին խիզախության համար։ -0-