Հայաստանի զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է զինծառայող` կախված վիճակում

01.06.2017, 19:08
Ողբերգական դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Հայաստանի զորամասերից մեկում։
Հայաստանի զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է զինծառայող` կախված վիճակում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել հինգշաբթի Հայաստանի զորամասերից մեկում։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։

Загружается новость ... "Лево"

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում զինծառայողի մահվան դեպքի առթիվ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ` Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ -0-