ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի առավոտյան ՀՀ պետական սահմանի մոտ ադրբեջանցի կապիտանի դի է հայտնաբերվել, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողն Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի»,– նշվում է հաղորդման մեջ։
Загружается новость ...
"Право"
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամությունն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ -0-