436.74
4.42
403.98
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում գողացել են քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող հուշաքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18:27
02 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Shamshyan.com կայքի հաղորդմամբ, արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար հայրենիքի համար կյանքը տված Գրիշա Հարությունյանի անունով տեղադրված հուշաքարն է անհետացել զրուցարանի պատի վրայից։

Ինչպես նշվում է ռեպորտաժում, դա նկատել են Գրիշայի հարազատները, իսկ մայրը`
տիկին Անահիտը, տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հարևանների խոսքով, զրուցարանը կառուցվել էր 2 նահատակված հերոսների հիշատակին, ովքեր ապրել են այդ շենքում։

«Այսօր առավոտյան իմացանք, որ Գրիշի մայրը նկատել է, որ հուշաքարը պոկել ու տարել են։ Սրան անուն չկա տալու։ Դա վանդալիզմ է, բայց որ հայը նման վանդալիզմի հեղինակ կլինի, դա ներելի չէ։ Հիմա, չգիտենք՝ արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի, բայց, միևնույն է, այն կատարողը կամ կատարողները ոչնչով չեն տարբերվում ազերիներից ու թուրքերից, քանի որ այդ ցեղերին է հարիր վանդալիզմ կատարելու մեծ հակումը»,– հարևանների խոսքն է մեջբերում կայքը։

Գրիգոր Հարությունյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, երբ կեսգիշերին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվել է հայկական կազմի 115 դիրքի վրա, որտեղ Գրիգորն իր ծառայակից ընկերոջ հետ էր միայն:

Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին