ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին
«Արմենիա» ՀԲԿ-ում նորածին է մահացել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Արմենիա» ՀԲԿ-ից, ծննդկանը հիվանդանոց է տեղափոխվել սուր ներարգանդային ինֆեկցիայով` հղիության 32 շաբաթում:
Հիվանդանոցում ծննդկանին կեսարյան հատում են իրականացրել։
Հիվանդանոցից հայտնել են, որ երեխայի մահվան նախնական պատճառ է հանդիսացել մոր ներարգանդային ինֆեկցիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորածնի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են «Արմենիա» ՀԲԿ ծննդատան բժշկուհուն: Նրանց կարծիքով, բժշկուհու կողմից սխալ բուժման հետևանքով է երեխան մահացել: -0-