BMW–ն կողաշրջվել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կա զոհ
01.09.2016,
10:55
ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՃՏՊ է տեղի ունեցել Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, հինգշաբթի ժամը 00.39-ին, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 3-րդ կմ-ին «BMW-520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Ավտոմեքենայի վարորդը` 32–ամյա Ա.Բ.–ն, տեղում մահացել է:
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 2000 թ. ծնված Կ. Ա.-ը, 2000 թ. ծնված Ռ. Ա.-ը և 2001 թ. ծնված Կ. Ռ.-ը, տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,– ասվում է հաղորդման մեջ։
Փրկարարներն Ա. Բ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: -0-