Բախվել են Prado–ն և ՎԱԶ 21–ը Լոռու մարզում. կան զոհեր և վիրավորներ

02.08.2016, 11:11
Նախօրեի երեկոյան ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Բախվել են Prado–ն և ՎԱԶ 21–ը Լոռու մարզում. կան զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի երեկոյան ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 19։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և ՎԱԶ 21 099 ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, փրկարարների հետ օգնել են նաև քաղաքացիները։

Փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում Թ․Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով, Prado-ն հաշվառված է Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ, 71-ամյա Սենիկ Ավագյանի անվամբ, իսկ ՎԱԶ 21 099-ը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Մատինյանի անվամբ։ Պարզվում է նաև, թե արդյոք նշված անձինք եղել են ավտոմեքենայում, թե ոչ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ -0-