Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով

23.06.2017, 11:37
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հաղորդում է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Загружается новость ... "Право"

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել է թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ, որոնցից չորսն անչափահաս են, շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:

Պարզվել է, որ 1986 թվականին կառուցված թիվ 13 շենքի արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր։

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, առկա է շինության փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը և չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքեր: -0-