438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել ոչխարների. 140–ը տեղում սատկել են

17:30
01 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա, 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատ։

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ժամը 10։00-10։50-ի սահմաններում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը, ինչի հետևանքով էլ 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։

Պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, սակայն ժամանակավորապես Նորուղի գյուղում բակվող 49-ամյա Ջասմ Խդոյանին։

Դեպքի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանին, ում կարգադրությամբ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները՝ վարչության պետ Հայկազ Տերտերյանի գլխավորությամբ ժամանել են նշված վայր։

Գյուղացիներն ասում էին, որ գառների տերը վարկով 10 մլն դրամ էր վերցրել բանկից և այն ներդրել էր ոչխարաբուծության մեջ, սակայն հիմա խեղճ գյուղացին չգիտի, թե ով և ինչպես է փոխհատուցելու վնասը։

Այդ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և նրանք իրենց գոյությունը պահում էին ոչխարաբուծությամբ զբաղվելով։ Կայքի տեղեկություններով, մարզպետը խոստացել է անել ամեն հնարավորը՝ տուժած ընտանիքին սատար կանգնելու համար։

Սատկած ոչխարների մեծ մասը նոր է ծննդաբերել գառնուկներ և նրանց ձագերն էլ չեն ապրի, քանի որ, նրանց կաթ տվող ոչխարները սատկել են։ Կենդանի մնացած, սակայն վիրավոր գառներին արդեն մորթել են, որպեսզի միսը հանձնեն Երևանի կենդանաբանական այգի։

Բեռնատար գնացքի մեքենավարը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, թե մառախուղի պատճառով չի նկատել գառներին, իսկ գառները մոտ 1 կմ երկարությամբ ցրիվ են եղած, սատկած ոչխարների մեջ կան ձագով ոչխարներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել