Հայտնի գործարարի տան վրա զինված հարձակում է իրականացվել. աղբյուր

15.12.2015, 17:56
Երևանում զինված հարձակում է իրականացվել հայտնի գործարարի տան վրա:
Հայտնի գործարարի տան վրա զինված հարձակում է իրականացվել. աղբյուր
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում զինված հարձակում է իրականացվել հայտնի գործարարի տան վրա:

«Նովոստի-Արմենիա» գործակալության աղբյուրի համաձայն, զինված հանացագործը դիմակով մտել է հրուշակեղենի «Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի տուն: Հարձակման ժամանակ տանը փոքր երեխա է եղել: Հարձակվողը, երբ սկսել է կրակել,  վնասազերծվել է  ընտանիքի անդամների կողմից: ԶԼՄ–ների տվյալներով, հարձակման հետևանքով տուժել է աղջիկը, որը հոսպիտալացվել է:

Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` զինված հարձակում գործելու և անօրինական զենք պահելու հատկանիշներով:–0--