486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի հյուրանոցներից մեկում մահացած Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար
17:15
11 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի «Աստորիա» հյուրանոցում մահացած հայտնի թատերագետ Լևոն Մութաֆյանը հյուրանոց է մտել ցնցուղ ընդունելու համար, armlur.am-ին հայտնել է  հյուրանոցի աշխատակիցը:

Նրա խոսքերով, Մութաֆյանը մոտավորապես 11:20-ի կողմերը ներս է մտել հյուրանոց. «Նա բողոքեց, որ վատ է զգում և խնդրեց թույլ տալ ցնցուղ ընդունել: Մենք նրան մի համար տվեցինք»,-ասել է կայքի զրուցակիցը:

Հյուրանոցի աշխատակիցն ավելացրել է, որ, ինչ որ անհասկանալի ձայն է  լսել, որից հետո իր գործընկերոջ հետ մոտեցել են տվյալ համարին: Դուռը բաց է եղել, լողասենյակում էլ հայտնաբերել են Մութաֆյանին: Կանայք անմիջապես զանգահարել են «Շտապ օգնություն» և փորձել առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն արդեն հյուրանոց ժամանած բժիշկները հայտարարել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել:

Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ Մութաֆյանը հյուրանոցում մենակ է եղել:

Դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ>>

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել է, որ դատաբժշկի կողմից Մութաֆյանի դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Մութաֆյանը Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարն էր:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
20 Հունվարի 2017
Երկրաշարժ Վրաստանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
17:50
20 Հունվարի 2017
Սպանության կասկածանքով բերման ենթարկված 44–ամյա տղամարդը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը
Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած կնոջ դիակի գտնվելու վայրը։
17:14
20 Հունվարի 2017
Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով. մեկի վիճակը ծանր է
Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:
10:53
20 Հունվարի 2017
Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լերմոնտովո գյուղում
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
20:35
19 Հունվարի 2017
Երևանում բախվել են Renault և LADA Priora մեքենաները. կան վիրավորներ
Հինգշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

20:20
19 Հունվարի 2017
Թեհրանի շենքերից մեկի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում, նախնական տվյալներով, հայեր չկան:
11:29
19 Հունվարի 2017
Արտառոց միջադեպ Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ. ուղևորը հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: