Տուլայի ՃՏՊ-ի վարորդը 2 ամսով կալանավորվել է

04.11.2015, 20:24
Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի քաղաքային դատարանը,  չորեքշաբթի, Մոսկվա-Երևան  ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել:
Տուլայի ՃՏՊ-ի վարորդը 2 ամսով կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի քաղաքային դատարանը,  չորեքշաբթի,  Մոսկվա-Երևան  ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել,  «Ինտերֆաքսին» հաղորդել է  ՌԴ ՆԳՆՎ մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը:

Միջնորդությամբ դատարանին է դիմել ՌԴ ՆԳՆՎ Տուլայի շրջանի քննչական վարչությունը: Քննիչի միջնորդությունը դատական նիստի ժամանակ աջակցել է Ուզլովայայի միջշրջանային դատախազը:

«Դատարանը համաձայնեց մեղադրող կողմի փաստարկների հետ` Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս կալանավորումը, մինչև 2016 թվականի հունվարի 3-ը: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ նա այլ պետության քաղաքացի է և կարող է թաքնվել»,-ասել է Ա. Յարցևը:

Գ. Հարությունյանի փաստաբանը հանդես է եկել իր պաշտպանյալի ազատությունը չսահմանափակելու միջնորդությամբ:

Ներկայում, Գ. Հարությունյանը կասկածյալի կարգավիճակում է:

Դեպքի փաստով ՌԴ ՆԳՆ Տուլայի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 5-րդ մասի 264 հոդվածով «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշորեն հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:

Ոստիկանությունը երկու հիմնական վարկած  է առաջ քաշել`  ավտոբուսի տեխնիկական անսարքությունը և վարորդի քնած լինելու հանգամանքը:

Նախնական տվյալներով, որ քննակում են ոստիկանները, Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդի  չի կարողացել կառավարել և մեքենան շրջվել է: Վթարի պահին վարորդը սթափ է եղել:

2015թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի է ենթարկվել ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը, որն անզգուշությամբ առաջացրել է 8 մարդու մահ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:-0-