Զգուշացում. Հալիձորում սողանք է, փակվել է Որոտան գետի հունը, ԱԻՆ–ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17.06.2019, 10:10
Զգուշացում. Հալիձորում սողանք է, փակվել է Որոտան գետի հունը, ԱԻՆ–ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
Զգուշացում. Հալիձորում սողանք է, փակվել է Որոտան գետի հունը, ԱԻՆ–ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստիի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը զգուշացնում է, որ Հալիձորում գրանցված սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը։

 - рис.1

ԱԻՆ–ը հորդորում է, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» չվող գոտի:

«Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Սողանքային գոտուց մինչ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–