Վտանգավոր բեռ. Երևան–Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

09.08.2019, 15:50
Երևան–Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել։
Վտանգավոր բեռ. Երևան–Փարիզ չվերթի ուղևորի ուղեբեռում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։

Ինչպես նշվում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությանը հաղորդագրության մեջ, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 9 մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։

«Համաձայն սահմանված ընթացակարգի կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևրն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանությանը», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։–0–