Ողբերգական ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. կա 2 զոհ (ՖՈՏՈ)

08.08.2019, 11:52
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին Ford–ը մոտ 80 մետր գլորվել է ձորը. կան զոհեր։
Ողբերգական ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. կա 2 զոհ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածում։

 - рис.1

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

 - рис.2

«Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը: Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համա», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–