ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։
Վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։–0–