Վայոց Ձորում ՊՆ–ի «Կամազ» է գլխիվայր շրջվել, 11 զինծառայող հոսպիտալացվել է

07.06.2022, 14:44
Վայոց Ձորում ՊՆ–ի «Կամազ» է գլխիվայր շրջվել, 11 զինծառայող հոսպիտալացվել է
Վայոց Ձորում ՊՆ–ի «Կամազ» է գլխիվայր շրջվել, 11 զինծառայող հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վայոց Ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։–0–