Ծաղկաձորում կրակոցներ են հնչել

06.10.2021, 14:44
Մեքենան կայանելու շուրջ վիճել են ու կրակել.արտակարգ դեպք Ծաղկաձորում
Ծաղկաձորում կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` հոկտեմբերի 5-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում կրակոցներ են հնչել;

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պարզվել է, որ վեճի մասնակիցներից մեկը հարվածել է մյուսի դեմքին՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել։ 

Ոստիկանները տաք հետքերով վիճաբանության մասնակցին խուլիգանություն կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 7 փամփուշտներով։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներվ (Խուլիգանությունը) հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որշմամբ վիճաբանության մասնակիցը ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: –0–