Տղամարդը նետվել է Նոր Հաճնի կամրջից. հայտնաբերվել է նոթատետր, 2 բջջային հեռախոս

27.06.2023, 16:06
Դեպքի վայրում հայտնաբերվել է նոթատետր, 2 բջջային հեռախոս
Տղամարդը նետվել է Նոր Հաճնի կամրջից. հայտնաբերվել է նոթատետր, 2 բջջային հեռախոս
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանութուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։

Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։ Կան կասկածներ, որ այդ ամենը պատկանել է մահացածին, ով նշված իրերը թողել է կամրջի վրա և իրեն ցած նետել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն աշխատում է Armobil Security Service ընկերությունում։ Տղամարդու հագին եղել է ծառայողական վերնաշապիկ` նշված ընկերության տարբերանշանով։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–