535.62
7.44
480.03
+20
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում 25 մարդ է հոսպիտալացվել`աղիքային վարակի ախտանիշներով. ԱՆ–ն նշում է վարակի հավանական պատճառը

18:26
18 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տավուշում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: 

«Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված դեպքերի պատճառահետևանքային կապը և վարակի աղբյուրը պարզելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Իրականացվել են բակային համայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են աղեստամոքսային գանգատ ունեցող բնակիչներ։ Հետազոտությունների ընթացքում կատարվել են նմուշառումներ հիվանդների կոնտակտավորներից և շրջակա միջավայրից (խմելու ջուր)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում են ԱՆ–ից, հիվանդների մոտ ախտորոշվել է աղիքային վարակ: Նմուշների լաբորատոր հետազոտությունները ընթացքում են: 

Այսօր հիվանդների դիմելիությունը շարունակվել է, և ներկայումս Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է Նավուր համայնքի 25 բնակիչ, որից 20-ը մինչև 18 տարեկան են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: 

«Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միևնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում՝ չկա սանիտարապաշտպանիչ գոտի, խախտված է կառույցի հերմետիկությունը, կապտաժի շրջակայքում անձրևներից առաջացած ջրափոսերն աղտոտված են կենդանիների արտաթորանքներով: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի և ջրատարի աղտոտումն է: Ներկայումս ջրատարից ջրամատակարարումը դադարեցված է, աշխատանքներ են տարվում կապտաժի և ջրատարի ախտահանման ուղղությամբ», – հայտնում են ԱՆ–ից։

Գերատեսչությունից նաև նշում են աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:36
21 Մայիսի 2019
Մաշտոցի պողոտայում Mercedes–ը բախվել է BMW–ին. կան տուժածներ
Մայիսի 21-ի լույս գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում։
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
14:34
19 Մայիսի 2019
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
12:35
19 Մայիսի 2019
Լոս Անջելեսում Lamborghini-ն երկու կես է եղել. զոհերից մեկը հայ է (ՎԻԴԵՈ)
Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհերից մեկը հայ է:
11:00
19 Մայիսի 2019
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
18:02
18 Մայիսի 2019
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակից հյուսիս–արևելք
Սպիտակից հյուսիս–արևելք երկրաշարժ է գրանցվել։
11:47
18 Մայիսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ. նա ձերբակալվել է
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ` պատճառելով 50 հազար դրամի վնաս։
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։