Շուրջ երեք ժամ տևած հրդեհից հետո վագոն–տնակում հայտնաբերվել է 66–ամյա քաղաքացու դի

06.12.2023, 15:37
Հրդեհից հետո դի է հայտնաբերվել
Շուրջ երեք ժամ տևած հրդեհից հետո վագոն–տնակում հայտնաբերվել է 66–ամյա քաղաքացու դի
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 6-ին, ժամը 07։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է վագոն-տնակ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13 -ին, մարվել՝ 10։22-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ գույքով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է դի:

Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1957 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։–0–