531.79
7.29
475.74
+29
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ՃՏՊ Արարատի մարզում. մարդատար «Գազելում» 6 մոխրացած դի է հայտնաբերվել, կան բազմաթիվ տուժածներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21:13
06 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։ 

Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):  

ՀՀ ԱԻՆ–ի թարմացված տվյալներով, տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ .Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես նշվում է ՀՀ առողջապահությա նախարարության Facebook–յան էջում, վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը` «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը `«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,  6-ը` Արարատի բժշկական կենտրոն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին։–0–

Տեսանյութը` shamshyan.com–ի



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
14 Օգոստոսի 2019
39-ամյա Սուրեն Գելոյանը ծեծել է հրաձգարանի աշխատակցուհուն Անապայում (ՎԻԴԵՈ)
39-ամյա Սուրեն Գելոյանը, որը ծեծել է Անապայում հրաձգարանի ադմինիստրատորին, ձերբակալվել է:
15:56
14 Օգոստոսի 2019
Մատուցողը պատահաբար եռման թեյ է լցրել 3-ամյա աղջկա վրա «Զվարթնոց»-ում
Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպ է կատարվել:
11:38
14 Օգոստոսի 2019
Երևանում 15–ամյա պատանին դանակահարել է իր հասակակցին. նա ձերբակալվել է
Երևանում 15–ամյա պատանին դանակահարել է իր հասակակցին. նա ձերբակալվել է:
21:15
13 Օգոստոսի 2019
Համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել. 20–ամյա երիտասարդի մոտ «Կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել. 20–ամյա երիտասարդի մոտ «Կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:
14:01
13 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lada-ն ու բեռնատարը
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
12:00
13 Օգոստոսի 2019
Հրապարակվել են Մեղրիի տարածքում բռնկված խոշոր հրդեհի արբանյակային լուսանկարները (ՖՈՏՈ)
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում:
11:38
13 Օգոստոսի 2019
Երևանում 26–ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել
Աղջիկը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
10:45
13 Օգոստոսի 2019
Անսովոր ՃՏՊ. հայր և որդի բախվել են Mercedes–ներով, կան տուժածներ
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
14:45
12 Օգոստոսի 2019
Սևանա լճում 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել:
12:46
12 Օգոստոսի 2019
Տանտիրոջ դուստրն իր գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել. վիճաբանություն Երևանում
Տանտիրոջ դուստրն իր գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել. վիճաբանություն Երևանում:
12:39
12 Օգոստոսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում. 6 և 18-ամյա եղբայր և քույրը հոսպիտալացվել են
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
11:23
12 Օգոստոսի 2019
Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի անտառներից մեկում. փրկարարները դեռ չեն կարողանում մարել այն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի անտառներից մեկում. փրկարարները դեռ չեն կարողանում մարել այն, նախարարն արտահերթ նիստ է հրավիրել։