Մոսկվա–Սամարա չվերթն իրականացնող SSJ 100–ն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»

13.05.2019, 10:36
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Սամար մեկնող SSJ 100 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում:
Մոսկվա–Սամարա չվերթն իրականացնող SSJ 100–ն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Սամար մեկնող SSJ 100 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում, հաղորդում է gazeta.ru –ն` հղում անելով Flightradar–ին։

Օդանավն օդ է բարձրացել ժամը 02։00–ի սահմաններում և հասել է Վլադիմիր, սակայն, օդում անցկացնելով մոտ 25 րոպե, վերադարձել է «Շերեմետևո»։

Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանի չվացուցակի տվյալներով, Մոսկվայից նախատեսված չվերթը չեղարկվել է։

SSJ 100–ի վերադարձի պատճառները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ մայիսի 5–ին «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավը «Շերեմետևոյից» պետք է կատարեր Մոսկվա–Մուրմանսկ չվերթը, սակայն արտակարգ վայրէջք էր կատարել «Շերեմետևոյում»։ Վայրէջքից հետո օդանավում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ։–0–