Կոտայքում գանգի և քայքայված դիակի հայտնաբերման փաստով հարուցվել է քրգործ (ՖՈՏՈ)

30.04.2021, 11:42
Կոտայքում գանգի և քայքայված դիակի հայտնաբերման փաստով հարուցվել է քրգործ.ՖՈՏՈ
Կոտայքում գանգի և քայքայված դիակի հայտնաբերման փաստով հարուցվել է քրգործ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

 - рис.1

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

 - рис.2

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

 - рис.3

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–