438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Գյումրիում 1 տարեկան երեխայի սպանության սահմռկեցուցիչ մանրամասներ. երեխայի մայրը ձերբակալվել է

13:09
02 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է. հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ