5–6 բալ երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանում. այն զգացվել է Տավուշում և Լոռիում
04.05.2020,
10:17
5–6 բալ երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանում. այն զգացվել է Տավուշում և Լոռիում
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս, հաղորդում է ՀՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուցվշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–

