416.21
4.16
388
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

12:37
26 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունները, ովքեր տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով հինգ անձինք, որոնցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը շարունակելու է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման աշխատանքները։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:50
30 Ապրիլի 2024
Կիևյան կամրջից 16–ամյա պատանի է նետվել, նա ողջ է մնացել
16–ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
11:05
30 Ապրիլի 2024
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
21:15
29 Ապրիլի 2024
19–ամյա երևանցին կալանավորվել է թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով
19–ամյա երևանցին Տելեգրամի իր էջով թմրանյութի մեծ թվով գնորդներ է հավաքել
15:54
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում․ 3 մեքենա է բախվել
Մյասնիկյան պողոտայում խոշոր ավտովթար է
15:44
29 Ապրիլի 2024
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
12:05
29 Ապրիլի 2024
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել (ՎԻԴԵՈ)
16–ամյա պատանիները 1500 դրամով գնել են 10 000 դրամանոց հուշանվեր թղթադրամներ ու մի մասը իրացրել․ ՎԻԴԵՈ
10:57
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին․ Mercedes–ը բախվել է արգելապատնեշին
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին
10:15
29 Ապրիլի 2024
Ձերբակալվել է Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից
23:29
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5–ի (ՎԻԴԵՈ)
Կադրեր Սյունիքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի վայրից, 5 մարդ զոհվել է․ ՎԻԴԵՈ
21:05
27 Ապրիլի 2024
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը․ կա 4 զոհ և 9 տուժած (ՖՈՏՈ)
21:15
26 Ապրիլի 2024
Դիլիջանում Toyota–ն բախվել է կայանված Mercedes–ին ու գլխիվայր շրջվել
Խոշոր ավտովթար Դիլիջանում
12:05
26 Ապրիլի 2024
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14–ամյա երեխան հոսպիտալացվել է