438.65
4.42
404.14
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հարբած ոստիկանները քաղաքացու են ծեծել, ոստիկանությունը պարզաբանում է իրավիճակը (ՎԻԴԵՈ)

17:13
07 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությունն այն մասին, որ երեկ հարբած ոստիկանները քաղաքացու են ծեծել։

«Այսօր Ազգային ժողովում ոստիկանության պետին ուղղված հարցադրում է հնչեցվել գիշերը Դավիթաշենում քաղաքացու հետ կատարված միջադեպի կապակցությամբ, որի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում է տարածել», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

«Հարկ ենք համարում կրկնել, որ միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, սկսվել է ծառայողական քննություն: 

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա նորից հիշեցնենք, որ ոստիկանությունը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և կատարում է իր գործառույթներից բխող գործողություններ», – նշվում է հայտարարության մեջ:

Ոստիկանությունից նաև հիշեցնում են, ոստիկանների աշխատանքում չեն բացառվում նաև վրիպումներն ու թերացումները, «ինչպես և ոստիկանության մեծ ընտանիքին անհարիր անձանց գոյությունը»: 

«Առաջին հերթին և բոլորից ավելի ոստիկանությունն է շահագրգռված, որ նման երևույթներն իսպառ բացառվեն կառույցի գործունեության մեջ: Ծառայողական քննության արդյունքներով լիարժեք կբացահայտվեն միջադեպի բոլոր հանգամանքները, և եթե ահազանգի իսկությունը հաստատվի, մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության», – նշում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատմել է երեկ կատարված մի միջադեպի մասին։

«Երեկ գիշերը, քաղաքացին փակել է իր վարձակալած տարածքի դռները, պատրաստվելով տուն գնալ, նրան են մոտեցել երկու սևազգեստ մարդիկ` հարբած, ներկայացել որպես ոստիկան ու կասկածելով, որ մարդը թալանում է այդ տարածքը՝ սկսել են հրելով փորձել մտցնել մեքենան։ Քաղաքացին պահանջել է թղթերը, և իրոք պարզվել է, որ այդ մարդիկ ոստիկաններ են», – նշել է Գորգիսյանը`հավելելով, որ ոստիկանները, ծեծելով և բրդելով մարդուն մտցրել են մեքենան։

«Նրանք շարունակել են ծեծը մեքենայի մեջ, մարդուն հասցրել են ոստիկանական բաժանմունքի մոտ, հանել են մեքենայից, բաժանմունքից դուրս են եկել էլի ոստիկաններ, շարունակել են ծեծել քաղաքացուն, հետո մոտեցել է մի ոստիկան և ճանաչելով քաղաքացուն, ենթադրաբար թաղայինն է եղել, ասել է, որ ճանաչում է այդ մարդուն, նա այդ տարածքի վարձակալն է և ասել են` լավ դե գնա», – ասել է ԱԺ պատգամավորը`պնդելով, որ սա չպետք է անհետևանք մնա։

«Արդեն հաղորդում տվել ենք հանցագործության մասին», – հայտարարել է Գևորգ Գորգիսյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ