441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան դեպք Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար, ամուսնու ծեծից կինը մահացել է (ՎԻԴԵՈ)

11:13
29 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։

 «Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժածներն ընտանիքի անդամներ են։ Հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճել էին, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի էր ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

46-ամյա տղամարդն ու ավագ որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքից ժամեր անց Մասիսի բաժնում ստացվեց հիվանդանոցային հերթական ահազանգը։ Հայտնում էին, որ բուժօգնության տեղափոխված կինը մահացել է:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին