ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։45-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց ընթանալիս, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում, MAZ մակնիշի բեռնատարի կցորդիչը շուռ է եկել։
Կայքի հաղորդմամբ, բարեբախտարբար տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։–0–