«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
09.06.2021,
10:59
«Արմենիա» ԲԿ–ում 84–ամյա կին է մահացել թափառող շների հարձակումից ստացած վնասվածքների հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունիսի 8-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 84-ամյա Սոֆիկ Բզնունին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վերջինս «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ Ս. Բզնունին հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում աշխատանքներ է կատարել Սասունիկ համայնքի վարչական տարածքոմ գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։–0–

