420.39
4.19
395.1
+10
Եղանակը Երևանում
Հայ

63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)

14:19
11 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 9-ին, ժամը 08.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:

Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղծության հետևանք էր:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն: Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:

63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում
15:53
16 Ապրիլի 2024
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ (ՎԻԴԵՈ)
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ. ՎԻԴԵՈ
15:21
15 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք․ ԲԿ–ն՝ 3–րդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
13:48
15 Ապրիլի 2024
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
11:28
15 Ապրիլի 2024
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:12
15 Ապրիլի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս (ՎԻԴԵՈ)
Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
09:59
15 Ապրիլի 2024
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
22:27
13 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել