ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում, հայտնում է
pastinfo-ն։
50–ամյա կնոջը հրավիրել են ոստիկանություն 39–ամյա տղամարդու ահազանգի հիման վրա։ Վերջինս դժգոհել է, որ նախկին ընկերուհին անհանգստացնում է իրեն։
«Կինը նախկին ընկերոջը փորձել է հարվածել հենց ոստիկանության բաժնում, հայհոյել նրան, ապա հայհոյանքներ է ուղղել նաև ոստիկանների հասցեին, ովքեր փորձել են կարգի հրավիրել տիկնոջը»,– ասվում է հաղորդման մեջ։
Պարզվել է նաև, որ կինը ոստիկանություն էր գնացել զինված. նրա պայուսակի մեջ՝ անձնական իրերի հետ միասին, հայտնաբերվել է նաև խոհանոցային երկու դանակ։ -0-