Ոստիկանությունը հերքում է ռուսական ռազմաբազայից զինված զինծառայողի փախուստի մասին տեղեկությունը
28.07.2016,
13:21
ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook-յան իր էջում, մասնավոպես, գրել է, որ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։
«Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը», – նշել է Ահարոնյանը։
Նրա խոսքով` նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից:
«Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը», – ընդգծել է Ահարոնյանը։ –0–