ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. 40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։ Բոլոր հեռուստաալիքներն իրենց ծրագրերը սկսում են նրա որոնողական աշխատանքների մասին ռեպորտաժներով, ներկայացնում մանրամասներ և փորձում հասկանալ, թե ինչպես է մոսկվայաբնակ տաքսիստը դարձել կոլումբիացի գերի, հաղորդում է
ՆՏՎ հեռուստաընկերությունը։
Արսենը եկել էր Կոլումբիա դեռ աշնանը և միանգամից ուղևորվել ջունգլիներ, որտեղ շատ են թունավոր օձերն ու վտանգավոր գիշատիչները։ Այնտեղ գրեթե չկան ճանապարհներ, շատ են սակավաբնակ վայրերը, որտեղ արդեն 50 տարի է` գործում են ապստամբական բանակի մարտիկները։ Ռուսաստանի հյուպատոսությունում զարմանում են` նշելով` արդյոք տղամարդը գիտակցու՞մ էր, որ իր ճամփորդությունը չափազանց ռիսկային է, նշում է հրատարակությունը։
Загружается новость ...
"Право"
Պարզվում է, որ ջունգլիներում Ոսկանյանը զբաղվում էր թունավոր գորտերի որսով, որոնք պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Եվրոպա։ Սակայն արդյունքում հայտնվում է ծուղակում։ Պարտիզանական ջոկատի մարտիկները նրան գերի են վերցնում։ Դիվանագետներն ու Կարմիր Խաչի առաքելությունը շուրջ կես տարի պայմանավորվում էին պատանդի ազատ արձակման հարցի շուրջ։ Եվ վերջին պահին ամեն ինչ ձախողվում է։
Ապստամբները պատրաստվում էին պատանդին հանձնել իշխանություններին, այդ մասին արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Սակայն պատանդը հարձակվում է ապստամբների վրա, վիրավորում հինգ մարդու և դիմում փախուստի։ Նշվում է, որ նա ևս վիրավորվել է։–0–