Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի

15.01.2017, 12:59
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:

Նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա:

Կայքի հաղորդմամբ, մահացածներից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: Երեքն էլ երիտասարդ տղաներ են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ:

Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար: –0–