418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Վայոց Ձորում բռնկված հրդեհն արդեն երկրորդ օրն է չի հաջողվում մարել

12:21
12 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Փրկարարներն արդեն երկրորդ օրն է չեն կարողանում մարել Հայաստանի հարավում բռնկկված հրդեհը: ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, նախօրեին ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվում է հերթապահություն: Օգոստոսի 12-ին, ժամը 06:59-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Загружается новость ... "Право"

Օգոստոսի 11-ին ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից:

Ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք: Մինչդեռ, օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում