Թունավոր օձերը «գրոհում» են Երևանը. իժ և գյուրզա մեկ օրում

01.06.2017, 10:54
Երևանում շարունակվում է թունավոր օձերի «գրոհը»։
Թունավոր օձերը «գրոհում» են Երևանը. իժ և գյուրզա մեկ օրում
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում շարունակվում է թունավոր օձերի «գրոհը»։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախօրեին ստացվել է ևս երեք ահազանգ օձերի հայտնաբերման մասին։ Այսպես, մայիսի 31-ին ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Загружается новость ... "Лево"

Իսկ նույն օրը ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկի պատուհանին օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օձի հայտնաբերման մասին ահազանգ է ստացվել նաև Շիրակի մարզի Անուշավան գյուղից։ Մասնավորապես, օձը նկատվել է 17։30–ի սահմաններում Անուշավան գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի բակում։ Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:–0–