Սպանություն Երևանում. տան ննջասենյակում հայտնաբերվել է դանակի հարվածներից մահացած 37-ամյա կնոջ դի
25.11.2016,
17:36
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։
Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում, մահճակալի վրա, հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն)։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանություն կատարողի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները արդեն ճշտել են հիմնական կասկածյալի ինքնությունը, ում որոնում են։–0–