439.88
4.45
403.71
+4
Եղանակը Երևանում
Հայ

Շիրակի մարզում 59-ամյա քաղաքացին դանակահարել է քրոջը, վնասվածքներ պատճառել հորաքրոջ տղային, իսկ հետո ինքնասպան եղել (ՖՈՏՈ)

15:14
24 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

убийство, полиция

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

убийство, полиция

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում՝ նկուղում կախված՝ հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։

убийство, полиция

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), 34-104 հոդվածի 1-ին մասի և ինքնասպանության փաստով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Կանդալյանին սպանել է Ա. Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ