Շղթայական ավտովթար Երևանում` մարդատար ավտոբուսի մասնակցությամբ. կա տուժած (ՎԻԴԵՈ)

14.11.2017, 16:43
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Շղթայական ավտովթար Երևանում` մարդատար ավտոբուսի մասնակցությամբ. կա տուժած (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Загружается новость ... "Лево"

Ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում բախվել են Toyota մակնիշի և թիվ 10 երթուղին սպասարկող Higer մակնիշի մարդատար ավտոբուսը: Այնուհետև Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի, BMW մակնիշի և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com–ը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: –0–