ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արտակարգ դեպք է տեղի ունեցել շաբաթ օրը Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը:
Իրականացվում են համապատասխան միջոցառումներ:-0-