417.55
4.26
387.73
+10
Եղանակը Երևանում
Հայ

Օպերլիազորը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում

13:53
23 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։

Կայքի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վրաերթի ենթարկվածներ Վ. Թաթոսյանն ու Ա. Գասպարյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դ. Իոանեսյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Մայիսի 2024
Երկու տղամարդ Բագրատաշենի սահմանից վրացի անծանոթ անձից 1,5 դրամով գնել են ծխախոտ ու ցանկացել են վերավաճառել (ՎԻԴԵՈ)
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էին վերավաճառելու նպատակով․ ՎԻԴԵՈ
10:38
07 Մայիսի 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող տներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:32
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
Մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
11:49
06 Մայիսի 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
Քաղաքացիները, վտանգելով սեփական կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
11:09
06 Մայիսի 2024
Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
10:03
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել, որոնումներին մասնակցել է 21 փրկարար
Նախօրեին Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել
10:10
04 Մայիսի 2024
Սարսափելի դեպք Գյումրիում․ տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
09:57
04 Մայիսի 2024
Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով հեղեղվել են Նոր Արեշի տներն ու փողոցները (ՖՈՏՈ)
Գետի հենապատը փլուզվել է․ արտակարգ իրավիճակ Երևանում․ ՖՈՏՈ
14:03
03 Մայիսի 2024
Երևանում, տան հյուրասենյակում, 17–ամյա տղայի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում
12:33
03 Մայիսի 2024
Մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը․ Երևանում զինված, ավազակային հարձակում է տեղի ունեցել
Երևանի շենքերից մեկում, տուն մտնելիս, մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը